8 Days
City trips
25 persons
Italy
Այս 8-օրյա ճանապարհորդությունը ձեզ կտանի Իտալիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ամենատպավորիչ անկյուններով։ Դուք կզգաք Միլանի աշխույժ ու նորաձև մթնոլորտը, կբացահայտեք ռոմանտիկ Վերոնան, կհիանաք Լիխտենշտեյնի լեռնային բնությամբ և կզգաք Շվեյցարիայի հանգիստ ու յուրահատուկ բնությունը։
Ճանապարհին ձեզ սպասում են Ցյուրիխի ու Բեռնի պատմական կենտրոնները, Ռեյնի հզոր ջրվեժը, հեքիաթային Շտայն ամ Ռայնը և, ցանկության դեպքում, Լյուցեռնը, Գրույերը, Մոնտրոն ու Գարդա լիճը։ Իսկ Թուրինում կզգաք իտալական արքայական շքեղությունն ու պատմության շունչը։ Այս ճանապարհորդությունը կպարգևի գեղեցիկ տեսարաններ, նոր զգացողություններ և բազմաթիվ հիշարժան պահեր՝ երեք երկրների մշակույթն ու բնությունը մեկ ուղևորության մեջ բացահայտելու հնարավորություն։