12 Days
City trips
25 persons
Italy
Այս 12-օրյա ճանապարհորդությունը հնարավորություն է բացահայտելու Իտալիայի ամենահայտնի քաղաքներն ու անկյունները՝ Միլանից և Հռոմից մինչև Վենետիկ։ Ձեզ սպասվում են արվեստ, պատմություն, հիասքանչ գեղատեսիլ բնապատկերներ, ճարտարապետություն և իսկական իտալական մթնոլորտ։
Ճանապարհորդության ընթացքում դուք կզգաք Վենետիկի ռոմանտիկան , Տոսկանայի հանգիստ ու գեղատեսիլ մթնոլորտը, Ֆլորենցիայի արվեստի ուժը և Հռոմի հնագույն շունչը։ Իսկ Միլանը, Բերգամոն, Կոմո լիճը ու Վերոնան կավելացնեն ճանապարհորդությանը էլեգանտություն, բնության գեղեցկություն և նոր տպավորություններ։
Սա ճանապարհորդություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ Իտալիայի պատմությունը, մշակույթը, գեղեցկությունն ու «La Dolce Vita»-ի յուրահատուկ ոգին։